Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր

Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր
11.05.2013 | 13:39

Պերուի մայրաքաղաք Լիմայում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը նույնպես մեդալային եղավ մեր մարզիկների համար: Գերծանրքաշային գյումրեցի Գոռ Մինասյանը երկրորդն էր ինչպես երկամարտում (403 կգ), այնպես էլ պոկում (183 կգ) եւ հրում (220 կգ) վարժություններում: Մարզիկի համար սա մեկ քայլ առաջընթաց էր նախորդ տարվա համեմատությամբ: Մեդալի է արժանացել նաեւ Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես եկած հայազգի Կարեն Մարտիրոսյանը: Նա երկամարտում արժանացել է բրոնզե մեդալի, երրորդն է եղել պոկում (180 կգ) վարժությունում: Առաջնությունից փաստորեն Հայաստանի բոլոր ներկայացուցիչները վերադարձել են մեդալով, մեդալներ են նվաճել նաեւ Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկած մեր երեք ազգակիցներից երկուսը: Առաջնության մասին մանրամասները տես «Իրատես de facto»-ի առաջիկա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ